Հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Վարչապետ
Ինչպես եւ համաձայնեցվել է երեկ Վաշինգթոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայում երկու անգամ հրադադարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել, սակայն դրանք խախտվել էին Ադրբեջանի կողմից։