երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայերը Ղարաբաղում միշտ եղել են բացարձակ մեծամասնություն, ԼՂ-ն երբեք չի եղել երկհամայնքային միավոր․ Նաղդալյան

Հայերը Ղարաբաղում միշտ եղել են բացարձակ մեծամասնություն, ԼՂ-ն երբեք չի եղել երկհամայնքային միավոր․ Նաղդալյան

Լեռնային Ղարաբաղն իր պատմության ընթացքում երբեք չի եղել երկհամայնքային միավոր: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Անգամ Խորհրդային տարիներին ԼՂ-ն եղել է հայկական ինքնավարություն: Չնայած Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությանը՝ փոխելու ԼՂ-ի ժողովրդագրական պատկերն ի հաշիվ ադրբեջանցիների վերաբնակեցման, հայերը Լեռնային Ղարաբաղում միշտ եղել են բացարձակ մեծամասնություն: Այս մասին, ի դեպ խոսել է ինչպես Հեյդար Ալիևը, այնպես էլ՝ Իլհամ Ալիևը»,-ասաց Նաղդալյանը:

ՀՀ ԱԳՆ խոսնակի խոսքով՝ միջհամայնքային հանդիպումների թեմաների վերաբերյալ դատողությունները համարվում են արհեստածին.
 
«Դրանք մեկ նպատակ ունեն՝ պայմանականություններ մտցնել Արցախի իշխանությունների խաղաղ կարգավորման գործընթացին լիարժեք կողմ դառնալու հարցում»:

  • Կիսվել: