կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Հայաստանը՝ կյանքի ճանապարհ»․ ֆրանսիացի անվանի արվեստագետներն ընթերցել են արցախահայերի նամակները (տեսանյութ)

«Հայաստանը՝ կյանքի ճանապարհ»․ ֆրանսիացի անվանի արվեստագետներն ընթերցել են արցախահայերի նամակները (տեսանյութ)

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է հատված՝ հունիսի 28-ին Փարիզի «Գավո» հայտնի համերգասրահում կայացած «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» (Arménie, la route de la vie) խորագիրը կրող երեկոյից:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Արցախի ներկայացուցչության և «Արցախի բարեկամների» խմբի նախաձեռնությամբ կազմակերպված այս եզակի երեկոյի ընթացքում Արցախի շրջափակման մասին ահազանգելու նպատակով ֆրանսիացի մոտ երկու տասնյակ արվեստի գործիչներ բարձրաձայնեցին աշխարհից մեկուսացված արցախահայության խոսքը և նրանց հուզիչ նամակների ընթերցման միջոցով հանդիսատեսին ներկայացրեցին արցախահայերի՝ գոյաբանական մարտահրավերներով լեցուն առօրյան ու նրանց ապրումները։

Արցախահայերի հուզառատ նամակներն ընթերցեցին ֆրանսիացի անվանի արվեստագետներ Արիան Ասկարիդը, Վալերի Կարսենտին, Լյուդովիկ Բերտիյոն, Ռոմեն Ռոնդոն, Գվենդոլին Գուրվենեկը, Մելանի Բերնիեն, Ան Լը Նին, Կամիյ Կլարիսը, Մայա Սենսան և Ալիքս Բենեժեկը։

  • Կիսվել: