Հայաստանում 2021 թվականին ավելի բարձր հարկային եկամուտների ցուցանիշ է սպասվում
Արցախյան պատերազմի պատճառով ստեղծված իրավիճակը բարձրացրել է հարկատուների պատասխանատվության մակարդակը, ուստի Հայաստանում հարկային եկամուտների ավելի բարձր ցուցանիշ է սպասվում: Այս մասին նոյեմբերի 3-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարի խոսքով, 2021 թվականի բյուջեի նախագծի համաձայն, բյուջեի եկամուտների մոտավոր ցուցանիշը 1 տրիլիոն 569 միլիարդ դրամ կկազմի, իսկ հարկերի եկամուտների մասով` 1 տրիլիոն 500 միլիարդ 900 միլիոն դրամ: