հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայաստանից դեպի Արցախ հումանիտար բեռը գրեթե հասել է Գորիս քաղաք

Հայաստանից դեպի Արցախ հումանիտար բեռը գրեթե հասել է Գորիս քաղաք

Հումանիտար բեռը գրեթե հասել է Գորիս քաղաք: Այդ մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց «Լուրերի» թղթակից Մուշեղ Իսախանյանը:

Բեռնատարներն այս պահին կարճ ժամանակով կանգ են առել, բայց շուտով ընթացքը կշարունակվի:

Ըստ լրագրողի՝ մինչև այստեղ բնականոն կերպով ընթացել են բեռնատարները, ոչ մի խնդիր չի եղել: Կարճ դադարից հետո ճանապարհը կշարունակվի արդեն նախապես պլանավորված վայր՝ դեպի Կոռնիձորի սահմանային հատված:

Հիշեցնենք, որ բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք: Ընդհանուր առմամբ 19 բեռնատարներում 1-2 օրվա սպառման սնունդ է:

  • Կիսվել: