երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի խնդիրը ՀՀ տարածքային անվտանգությունը պաշտպանելն է, ԼՂ անվտանգությունն ապահովելու համար կա Պաշտպանության բանակ. Փաշինյան

Հայաստանի խնդիրը ՀՀ տարածքային անվտանգությունը պաշտպանելն է, ԼՂ անվտանգությունն ապահովելու համար կա Պաշտպանության բանակ. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության խնդիրը ՀՀ տարածքային անվտանգությունը պաշտպանելն է, և մենք մնալու ենք այս տրամաբանության մեջ։ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար կա Պաշտպանության բանակ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդոք ՀՀ զինված ուժերը պատրա՞ստ են հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանել Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը։

Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Լեռնային Ղարաբաղի՝ Պաշտպանության բանակ ունենալն ինքնանպատակ չէ, քանի որ Ադրբեջանը անընդհատ ագրեսիվ, սպառնալից քաղաքկանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է ապահովվի այնպիսի ձևով, որը վստահելի կթվա առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»։

Լրագրողի հարցին, թե արդյոք կարող ենք ենթադրել, որ ՀՀ զինված ուժերը չեն միջամտելու Արցախի դեմ հնարավոր հարձակման դեպքում, Փաշինյանը պատասխանեց․ «ՀՀ Զինված ուժերի գործառույթը Հայաստանի սահմանների և անվտանգության ապահովումն է»։

Այդ սահմանադրությունը մինչև 44-օրյա պատերազն էլ կար, բայց մեր զինված ուժերը Արցախում մասնակցում էին ռազմական գործողություններին, շեշտեց լրագրողը։ «Մենք նոր պատերազմ չենք ուզում, ամեն ինչ պետք է անենք, որ չլինի նոր պատերազմ և պետք է ամեն ինչ անենք, որ վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաղաղ գործընթացի միջոցով՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի տրամաբանության մեջ»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: