երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Հայաստանի Հանրապետություն». ԱՀ ընտրությունները կայացած քաղաքական համակարգի մասին են վկայում

«Հայաստանի Հանրապետություն». ԱՀ ընտրությունները կայացած քաղաքական համակարգի մասին են վկայում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․

«Հայաստանում ու ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսի առաջացրած խուճապն այնպիսի մեծ ազդեցություն է գործել մնացյալ տնտեսական ու քաղաքական գործընթացների վրա, որ մի շարք կարեւորագույն իրադարձություններ կա՛մ հանրային ուշադրությունից դուրս են մնում, կա՛մ մասամբ մղվում երկրորդ պլան:

Այդպիսի մի իրադարձություն էլ Արցախի ընտրություններն էին, որոնք թեեւ մի քանի օրերի ընթացքում ձեւավորեցին հանրային քննարկման օրակարգ, բայց, այդուհանդերձ, ամբողջովին ու բոլոր շերտերով չընկալվեցին հասարակության լայն խավերի կողմից: Արցախում այս ընտրությունները մի քանի հատկանիշներով տարբերվում էին նախորդ բոլոր ընտրություններից, ինչպես նաեւ ունեին մի քանի կարեւոր նշանակություն:

Ամենաառաջին կարեւոր կողմն այն էր, որ ընտրություններում չկար ընդգծված առաջատար՝ ֆավորիտ թեկնածու կամ քաղաքական ուժ, որի մասին կարելի կլիներ միանշանակ ասել, որ հաղթանակը կասկած չի հարուցում: Կային բարձր շանսեր ունեցող մի քանի թեկնածուներ, բայց նրանցից որեւէ մեկը մյուսների նկատմամբ շոշափելի առավելություն չուներ: Նախագահի թեկնածուներից թե՛ Արայիկ Հարությունյանը, թե՛ Մասիս Մայիլյանը, թե՛ Վիտալի Բալասանյանը Արցախում հեղինակություն վայելող գործիչներ են, նախկին եւ ներկա պաշտոնյաներ: Այս իրավիճակը խոսում է նախապես գծված սցենարների բացակայության, ինչն էլ իր հերթին՝ մրցակցային հավասար պայմանների մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: