շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Հայաստան» հիմնադրամը հանձն է առել վերանորոգել «Քերոլայն Քոքս»-ի անվան վերականգնողական կենտրոնը

«Հայաստան» հիմնադրամը հանձն է առել վերանորոգել «Քերոլայն Քոքս»-ի անվան վերականգնողական կենտրոնը

Ստեփանակերտի «Քերոլայն Քոքս»-ի անվան վերականգնողական կենտրոնն իր տեսակով միակն է Արցախում: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

Կենտրոնը հիմնադրվել է 1998 թվականին բարոնուհի, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսի նախաձեռնությամբ:

23 տարի շարունակ կենտրոնը վերականգնողական բուժում է իրականացնում հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ նպաստելով նրանց ինքնուրույնությանը, անկախությանը, հասարակություն ինտեգրմանը և կյանքի որակի բարելավմանը:

Շուրջ 3 ամիս է, ինչ կենտրոնը վերականգնողական բուժում է իրականացնում նաև Արցախյան երրորդ պատերազմում վիրավորված զինծառայողների համար:

Կարևորելով այս ռազմավարական նշանակություն ունեցող կենտրոնի գործունեությունը և հաշվի առնելով կենտրոնի արդիականացման խնդիրը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն նվիրաբերել է մեծաքանակ բժշկական պարագաներ և հանձն առել իրականացնել կենտրոնի վերանորոգումը:

  • Կիսվել: