կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում մեծածավալ ծրագրեր են իրականացվում

«Հայաստան» հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում մեծածավալ ծրագրեր են իրականացվում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախում իրականացվող աշխատանքները հիմնականում մեծածավալ ծրագրեր են, որոնք հետպատերազմյան իրողություններից ելնելով ընդգրկում են ինչպես բնակարանաշինության ոլորտը, այնպես էլ ճանապարհաշինական տարբեր նախագծեր։
 
May be an image of 2 people, nature, road, tree and mountain
 
Նախորդ շաբաթվա ընթացքում Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել են հանրապետության տարածքում մի շարք ակտիվ շինհարթակներ և տեղում ծանոթացել շինաշխատանքների ընթացքին։
 
Նրանք նախ այցելել են Ասկերանի շրջան, հետևել Հովսեփավան և Իվանյան համայնքների երեք նոր թաղամասերի կառուցման աշխատանքներին։ Այնուհետև շրջայց են կատարել մայրաքաղաքի տարբեր շինհրապարակներում (Առաքելյան, Տիգրան Մեծ, Թումանյան 82 փողոցների բազմաբնակարան շենքեր և Աջափնյակի ու Թումանյան փողոցի նոր թաղամասեր)։
 
May be an image of outdoors
 
Օրակարգում եղել է նաև ճանապարհաշինության ոլորտը։ Այց է կատարվել Մարտակերտի շրջան՝ Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ կառուցվող նոր ավտոճանապարհի շինարարական տեղամաս, իսկ Ասկերանի շրջանում՝ մայրուղուց դեպի Աստղաշեն բարեկարգվող ավտոճանապարհի հատված, որտեղ շինարարական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղում քննարկվել են աշխատանքների ընթացքին առնչվող և ավարտման ժամկետներին վերաբերող հարցեր։

  • Կիսվել: