Հավաք ՌԴ դեսպանատան առջև. մասնակիցները պահանջել են գործուն քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար
Արցախում ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիան կանխելու կոչով տասնյակ քաղաքացիներ խաղաղ ակցիա են սկսել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև:
Ինքնաբուխ ակցիայի մասնակիցներն արգելափակել են դեսպանատան մուտքերը՝ թույլ չտալով աշխատակիցների ելումուտը մինչև չկատարվի իրենց պահանջը:
Նրանք բարձրախոսով իրենց բողոքն են արտահայտել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի վերաբերյալ՝ կոչ անելով Ռուսաստանին ու ռուս խաղաղապահներին ակտիվ գործողություններ ձեռնարկել Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար: