ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հափշտակություն՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. Արցախի ՔԿ

Հափշտակություն՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ. Արցախի ՔԿ

Արցախի ՔԿ ՏՔՎ Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից 2023թ. մարտի 17-ին և ապրիլի 15-ին շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, համացանցով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի 1988թ. բնակչի անվամբ «Արցախբանկ» ՓԲ ընկերությունում բացված քարտային հաշվից վերջինիս «Vivarobet.am» բուքմեյքերական ընկերության կայքէջի խաղային հաշվին գումարներ փոխանցելու և խաղարկելու միջոցով զգալի չափերի հասնող, ընդհանուր՝ 51.100 ՀՀ դրամ գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: