հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Համավարակով պայմանավորված՝ Մարտակերտի շրջանում կդադարեցվի ուսումնական գործընթացը

Համավարակով պայմանավորված՝ Մարտակերտի շրջանում կդադարեցվի ուսումնական գործընթացը

Համավարակով պայմանավորված՝ Մարտակերտի շրջանում նոյեմբերի 2-13-ը ներառյալ կդադարեցվի ուսումնական գործընթացը։ Այդ մասին տեղեկացրել է Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Դավիթ Լալայանը։

«Ի գիտություն Մարտակերտի շրջանի ուսումնական հաստատությունների ղեկավարների

Հայտնում եմ, որ համավարակով պայմանավորված՝ 2021թ․ նոյեմբերի 2-13-ը ներառյալ դադարեցնել ուսումնական գործընթացը շրջանի նախադպրոցական/մանկապարտեզ, դպրոցական և արտադպրոցական/ՄՊՍԿ, սպորտ դպրոց, արվեստի դպրոց/ բոլոր ուսումնական հաստատություններում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Լալայանը։

 

  • Կիսվել: