երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը

Հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը

Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Այս մասին հայտնում են հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
 
Նշենք, որ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ:
 
Հրադադարն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08։00-ից։
 

  • Կիսվել: