ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կորոշենք հետագա անելիքները. ԱՀ պետնախարար

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կորոշենք հետագա անելիքները. ԱՀ պետնախարար

Սիրելի հայրենակիցներ, քանի որ այսօր մեկնարկած Արցախի համաժողովրդական շարժման մասնակիցները օրվա ընթացքում ոտքով մոտ երկու տասնյակ կիլոմետր ճանապարհ են անցել ու բավականին ուշ են հասել Ստեփանակերտ, ուստի մեր հաջորդ հանդիպումը տեղի կունենա վաղը, հուլիսի 15-ին, ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ կներկայացվեն վերջին երկու օրվա աշխատաանքները, երկրում ստեղծված վիճակը, ինչպես նաև կորոշենք հետագա անելիքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: 

՛՛Ի դեպ, Վերածննդի հրապարակում վրաններն արդեն տեղադրվել են:

Արցախի համաժողովրդական շարժումն այլևս իրականություն է, ի հեճուկս իրենց իրական դեմքն ու խառնակիչ կերպարը թաքցնելուն ոչ ունակների՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: