երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հադրութում մեկնարկել են հանդիսությունների տան շինարարական աշխատանքները

Հադրութում մեկնարկել են հանդիսությունների տան շինարարական աշխատանքները

Հադրութ քաղաքում մեկնարկել են հանդիսությունների տան շինարարական աշխատանքները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կապալառու «Քիրս» արտադրական կոոպերատիվի տնօրեն Հովիկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ ներկայումս տարածքում ընթանում են հողային աշխատանքներ:
 
«Ծրագիրը կյանքի է կոչվում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ: Ընդհանուր առմամբ՝ հանդիսությունների տունը կունենա նախասրահ, զգեստապահարաններ, խոհանոց և միջոցառումների սրահ, որը նախատեսված է 320 անձի համար։ Պլանավորվում է նաև բարեկարգել շրջակա տարածքը: Նշեմ, որ շենքը համապատասխանելու է ժամանակակից բոլոր չափանիշներին»,- մանրամասնել է Հ. Մարտիրոսյանը:
 
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ, ըստ ծրագրի, հանդիսությունների տունը շահագործման կհանձնվի 2021 թվականին:

  • Կիսվել: