հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հադրութում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Հադրութում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 աճյուն

Ռազմական ործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո`2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում`փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1683 աճյուն։

 

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

  • Կիսվել: