երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանին հրավիրել են հարցաքննության

Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանին հրավիրել են հարցաքննության

Armlur.am-ին տեղեկությունների համաձայն՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի՝ անվտանգության եւ տարհանվածների հարցերով ներկայացուցիչ, Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության։

Տեղեկությունը փորձեցինք պարզել նրա պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանից, որը հաստատեց տեղեկությունը։ Իսկ թե ինչ քրեական գործով են Բադասյանին կանչել հարցաքննության, պաշտպան Մարտիրոսյանը չցանկացավ մանրամասնել։

  • Կիսվել: