Սեպտեմբերի 4-ին և 5-ին Ստեփանակերտի մի շարք դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվի
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ին և 5-ին Ստեփանակերտի հ. 2, 5, 6, 7, 9, 10 և 12 հիմնական դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվելու` կապված հացի վաճառքի համար տրամադրվող կտրոնների ձեռք բերման գործընթացի հետ։
Մյուս դպրոցներում դասերը կընթանան սովորական հունով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։