Գիրք նվիրելու օրվա առթիվ Ստեփանակերտում միջոցառում է կազմակերպվել (լուսանկարներ)
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի և Համազգային հայ կրթական և մշակութային միության համատեղ նախաձեռնությամբ գրադարանի բակում կազմակերպվել է գրական միջոցառում։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակին կից «Հայոց լեզվի» խմբակի մասնակիցները արտասանել են Թումանյանի բանաստեղծություններից։




Միջոցառման վերջում մասնակիցներին և անցորդներին գրքեր են բաժանվել։


