կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից վեցերորդ երեխան

Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից վեցերորդ երեխան

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնում նոյեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից վեցերորդ երեխան՝ 2,9 կգ քաշով, 53սմ հասակով։

Փոքրիկ Եսթերի ընտանիքը մարզ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքից և այժմ վերաբնակություն է հաստատել Սևան քաղաքում։ Աղջնակը Սամսոն և Մերի Միրզոյանների չորրորդ երեխան է, ունի մեկ եղբայր և երկու քույր։

  • Կիսվել: