երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզի կրթական հաստատություններ են հաճախում ԼՂ-ից բռնի տեղահանված 861 դպրոցականներ

Գեղարքունիքի մարզի կրթական հաստատություններ են հաճախում ԼՂ-ից բռնի տեղահանված 861 դպրոցականներ

2023 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի կրթական հաստատություններ են հաճախում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 861 դպրոցական։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ԼՂ-ից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում հաշվառված դպրոցահասակ երեխաներից այժմ 750-ը հաճախում են մարզային, 54-ը՝ ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ, 17-ը՝ նախակրթարաններ, 40-ը՝ քոլեջներ և ուսումնարաններ։ Գեղարքունիքում ապաստանած երեք ուսանողներ սովորելու  են ընդգրկվել մայրաքաղաքի բուհերում։

Գեղարքունիքում հաշվառված նախադպրոցական տարիքի 381 երեխաներից այժմ մանկապարտեզներ են հաճախում 63-ը։

Գավառ համայնքում հաշվառված 5-18  տարեկան 115 երեխաներից այժմ մարզային ենթակայության դպրոցներ են հաճախում 101-ը, ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ՝ 8-ը, նախակրթարաններ՝ 4-ը։

Սևան համայնքում հաշվառված 5-18 տարեկան 409 երեխաներից մարզային ենթակայության դպրոցներ են հաճախում 290-ը, ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ՝ 32-ը, քոլեջներ և ուսումնարաններ՝ 30-ը, նախակրթարաններ՝ 3-ը։   

Մարտունի համայնքում հաշվառված 5-18 տարեկան 175 երեխաներից մարզային ենթակայության դպրոցներ են հաճախում 144-ը, ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ՝ 8-ը, քոլեջներ և ուսումնարաններ՝ 7-ը, նախակրթարաններ՝ 4-ը։ 

 Վարդենիս համայնքում հաշվառված 5-18 տարեկան 140 երեխաներից մարզային ենթակայության դպրոցներ են հաճախում 130-ը, ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցներ՝ 1-ը, քոլեջներ և ուսումնարաններ՝ 3-ը, նախակրթարաններ՝ 3-ը։  

Ճամբարակ  համայնքում հաշվառված 5-18 տարեկան 97 երեխաներից մարզային ենթակայության դպրոցներ են հաճախում 85-ը,  նախակրթարաններ՝ 3-ը։

Գեղարքունիքում հաշվառված արցախցի 86 մանկավարժներից մասնագիտական աշխատանքի  են ընդունվել 6 հոգի։ Եվս 6 հոգի աշխատանքի են ընդունվել ուսուցչի օգնականի, հոգեբանի, մանկապարտեզի դաստիարակի, հավաքարարի, հնոցապանի հաստիքներում։

  • Կիսվել: