ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գազամատակարարման խաթարումը հումանիտար խնդիրներ է առաջացրել Արցախում․ ադրբեջանական կողմի հետ շարունակում են բանակցությունները. ԱՀ ՄԻՊ

Գազամատակարարման խաթարումը հումանիտար խնդիրներ է առաջացրել Արցախում․ ադրբեջանական կողմի հետ շարունակում են բանակցությունները. ԱՀ ՄԻՊ

Արցախում երկու օր է՝ գազ չկա եւ վնասված գազատարի վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվում. ռուս խաղաղապահները ադրբեջանական կողմի հետ շարունակում են բանակցությունները։

«Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում գազատարի վթարի վայր հասանելիության եւ վերականգնողական աշխատանքներ իրականցնելու համար։ Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները հիմնականում վարում են  ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի ներկայացուցիչները, հուսով ենք, որ առաջիկայում հնարավորություն կլինի կազմակերպել վերականգնողական աշխտանքները։

Գազամատակարարման խաթարումը հումանիտար խնդիրներ է առաջացրել Արցախում. դպրոցները, պետական կառույցները,  հիվանդանոցները, հացի արտադրամասերը եւ այլ հաստատություններ զրկված են գազից։

Չեմ կարող ասել, թե հացի դեֆիցիտ կա, բայց ահազանգեր ենք ստացել, որ հացի արտադրամասերի մի մասը չի կարող իր գործունեությունը պատշաճ կազմակերպել։ Նաեւ ավտոմեքենաների, տաքսի ծառայությունների լիցքավորման խնդիրներ են առաջացել։ Այսինքն՝ սահմանափակվել է մարդկանց արժանապատիվ աշխատանքով ապրուստի միջոցը հոգալու իրավունքը, ազատ տեղաշարժի իրավունքը։ Ադրբեջանի այս քայլը իրավունքների լայնածավալ խախտումների է հանգեցրել»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը։

  • Կիսվել: