հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ֆրանսիայից ժամանած բժիշկները Արցախի բնակիչների համար կիրականացնեն անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ

Ֆրանսիայից ժամանած բժիշկները Արցախի բնակիչների համար կիրականացնեն անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են  
Հայաստանում ժամանակավորապես բնակություն հաստատած  արցախցիներին  տեղեկացնում են, որ հոկտեմբերի 22-ին Երևանի «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ում Ֆրանսիայից ժամանած բժիշկներ Իրենա Կոսեյանը և Բարույր Բարուժանը Արցախի բնակիչների համար կիրականացնեն անվճար խորհրդատվություններ և հետազոտություններ։
 
Խորհրդատվությունների և հետազոտությունների համար կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն մաշկային քաղցկեղ և մաշկային այլ հիվանդություններ։
 
«Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ-ում ԱՀ կառավարության Օպերատիվ շտաբի շենքում գտնվող բուժական տեղամաս կամ զանգահարել բժիշկ Սողոյանին՝ 098 80-70-58 հեռախոսահամարով»,- նշվում է ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի հաղորդագրությունում
 

  • Կիսվել: