կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները շարժվեցին դեպի Կոռնիձորի անցակետ

Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները շարժվեցին դեպի Կոռնիձորի անցակետ

Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները շարժվեցին դեպի Կոռնիձորի անցակետ` այնտեղից Արցախ ուղևորվելու համար։

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է Կոռնիձորում Արցախ մտնելուն են սպասում ՀՀ-ից հումանիտար օգնությամբ բեռնված 19 բեռնատարներ։ Ադրբեջանը նրանց մուտքը Արցախ արգելում է, փոխարենը Բաքուն երեկ փորձել է Արցախ ուղարկել մի քանի բեռնատար «հումանիտար օգնություն» Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով։

Սակայն Ասկերանի բնակիչները փակել են ճանապարհը և չեն թողել, որ բեռնատարները մուտք գործեն Արցախ։

  • Կիսվել: