շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Ֆրանսիայի կողմից դիվանագիտական և հումանիտար աջակցություն է անհրաժեշտ, որպեսզի թույլ տրվի հայ ժողովրդին պաշտպանել իր ազատությունը․ Իզաբել Սանտյագո

Ֆրանսիայի կողմից դիվանագիտական և հումանիտար աջակցություն է անհրաժեշտ, որպեսզի թույլ տրվի հայ ժողովրդին պաշտպանել իր ազատությունը․ Իզաբել Սանտյագո

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոն երեկ մասնակցել է Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց ի աջակցություն Արցախի նախաձեռնված ցույցին՝ վկայելով իր աջակցությունը Հայաստանին և Արցախին ՝ ի դեմս Ադրբեջանի շրջափակման։

«Միջանցքը պետք է բացվի: Անհրաժեշտ է նաև Ֆրանսիայի կողմից դիվանագիտական և հումանիտար աջակցություն, որպեսզի թույլ տրվի հայ ժողովրդին պաշտպանել իր ազատությունը»,- նշել է պատգամավորը ցույցի վերաբերյալ թվիթերյան գրառման մեջ։

Հիշեցնենք՝ երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց ի աջակցություն Արցախի ցույց են  նախաձեռնվել։

  • Կիսվել: