Ֆրանսիայի Ազգային ժողովում ընդունել են Արցախի պատվիրակությանը
Արցախի՝ պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող պատվիրակությանը Ֆրանսիա֊Արցախ բարեկամության շրջանակի անունից Ֆրանսիայի Ազգային ժողովում ընդունեցին բարեկամ պատգամավորները` շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ։
Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեց պատվիրակության կազմում Ֆրանսիա մեկնած ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
