ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանում նոր արհեստանոց է բացվել (լուսանկարներ)

«Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանում նոր արհեստանոց է բացվել (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 18-ին, «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանում տեղի է ունեցել «Հասարակական սնունդ» բաժնի արհեստանոցի բացումը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրուցյում արհեստագործական ուսումնարանի տնօրեն Նարինե Իշխանյանն ասել է, որ «Հասարակական սնունդ» բաժնում գործում է երկու կուրս՝ 1-ին և 3-րդ. 2-րդ կուրսը չի գործում, քանի որ աշկերտների մեծամասնությունը Քարվաճառի, Շուշիի և Հադրութի շրջաններից էին, և պատերազմից հետո հաստատվել են ՀՀ տարբեր բնակավայրերում։

Բնութագրությունը հասանալի չէ

«1-ին կուրսում սովորում է տասը աշկերտ՝ յոթ աղջիկ և երեք տղա, իսկ 3-րդ կուրսում՝ ինը աշկերտ՝ չորս աղջիկ և հինգ տղա։ Առաջին կուրսում ուսանում են խոհարարություն, իսկ երրորդում՝ խոհարարության հետ մեկտեղ նաև հրուշակագործություն։ Ունենք երկու վարպետ»,-նշել է Ն. Իշխանյանը։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ արհեստանոցի վերանորոգման և կահավորման աշխատանքներն իրականացրել են ուսումնարանի սաները։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: