ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եվս մեկ պայծառ լույս պակասեց աշխարհից. Արտակ Բեգլարյանը՝ Անահիտ Դանիելյանի մասին

Եվս մեկ պայծառ լույս պակասեց աշխարհից. Արտակ Բեգլարյանը՝ Անահիտ Դանիելյանի մասին

Անահիտը մեծ ավանդ ունի Արցախի լրագրության մեջ՝ իր ինքնատիպ ձեռագրով ու սրտացավությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով լրագրող Անահիտ Դանիելյանի մահվանը:

՛՛Մեծ ցավով տեղեկացա արցախցի լրագրող ու հրաշալի մարդ Անահիտ Դանիելյանի մահվան մասին, ով երեկ մահացավ Երևան-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:

Անահիտը մեծ ավանդ ունի Արցախի լրագրության մեջ՝ իր ինքնատիպ ձեռագրով ու սրտացավությամբ: Տարիներ շարունակ նա աշխատում էր նաև որպես շախմատի մարզիչ, և քանիցս մենք մրցել ենք շախմատի խաղատախտակի շուրջ. այս լուսանկարը 2014թ.-ից է՝ մամուլի քարտուղարի և լրագրողի կարգավիճակներով: Ընդհանրապես, ինչ գործ էլ բռնում էր Անահիտը, անում էր սրտանց ու արհեստավարժությամբ: Իսկ մարդկային հարաբերություններում միշտ ազնիվ ու հոգատար էր՝ հավատարիմ իր սկզբունքներին ու արժեքներին:

Եվս մեկ պայծառ լույս պակասեց աշխարհից... Թո՛ղ հոգիդ լուսավորվի, սիրելի՛ Անահիտ՛՛,-գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավտովթարի հետևանքով մահացել է լրագրող Անահիտ Դանիելյանը:

  • Կիսվել: