կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Եվրոպան պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ`փակելով գազի մուտքը. Ֆրանսիացի սենատորները Սյունիքում էին

Եվրոպան պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ`փակելով գազի մուտքը. Ֆրանսիացի սենատորները Սյունիքում էին

Ֆրանսիացի սենատորները Հայաստան կատարած այցի շրջանակում եղել են երկրի հարավային սահմանամերձ հատվածներում։ 

Առաջին կանգառը Տեղ համայնքն էր, որտեղ վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ցուցադրում է ռազմական ագրեսիա։ Երկարաժամկետ խաղաղության հաստատման համար պետք է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցներն ու ստիպել Ալիևին, որպեսզի նա դադարեցնի իր քաղաքականությունը, նշել է Բրյունո Ռըտայոն ու արձանագրել, որ Եվրոպան պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ`փակելով գազի մուտքը։

«Այսօր մեր ձայնն ենք բարձրացնում  ընդդեմ Ադրբեջանի կատարած գործողությունների: Ադրբեջանը կատարում է երկու հանցանք միաժամանակ, հանցանք՝ ՀՀ սուվերենությանը  եւ մարդու իրավունքների  նկատմամբ: Բաքուն 120  հազար մարդու, այդ թվում 30 հազար երեխաների զրկել է կյանքի իրավուքից, ժամանակն է՝ միջազգային հանրությունն արթնանա եւ դադարի երկակի ստանդատներ կիարռելուց»,-ասում է սենատորը:

Բրյունո Ռըտայոն նշում է, որ երկարաժամկետ խաղաղության հաստատման համար պետք է ձեռնարկել բոլոր միջոցները եւ ստիպել Ալիեւին, որպեսզի դադարեցնի իր քաղաքականությունը:
«Եվրոպան պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ`փակելով գազի մուտքը: Այն ինչ անում է Ադրբեջանը ՀՀ եւ Արցախի դեմ, 108 տարի առաջվա ցոեղասպան քաղաքականության շարունակությունն է, մենք այստեղ ենք, որպեսզի թույլ չտանք դա»,-ասել է Ռըտայոն:

  • Կիսվել: