շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ես լծակ չունեմ Հայաստանում որևէ պետական մարմնի առաջ խնդիր բարձաձայնել. Արցախի ՄԻՊ

Ես լծակ չունեմ Հայաստանում որևէ պետական մարմնի առաջ խնդիր բարձաձայնել. Արցախի ՄԻՊ

Ես լծակ չունեմ Հայաստանում որևէ պետական  մարմնի առաջ խնդիր բարձաձայնել: Այս մասին այսօր Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց  լրագրողների հետ զրույցում ասաց  Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

«Ներկայում կարողանում եմ միայն որոշակի իրավական խորհրդատվություն տրամադրել կամ ուղղորդել ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակ։ Սա է այն գործառույթը, որ պահպանել է իմ ղեկավարած կառույցը»,- ասաց նա:

Ստեփանյանը չցանկացավ հարցերի պատասխանել՝ ասելով, որ դեռ ժամանակ կունենա, առաջիկայում կխոսի։ Միաժամանակ Գ. Ստեփանյանն ընդգծեց, որ ինքը երեք տարի է անընդմենջ խոսում է։

«Ես  ինքս  իմ մեջ դեռ չեմ հաղթահարել այն հոգեբանական իրավիճակը, որ կարողանամ  լրագրողների հետ պարզ խոսել, ասել, թե ինչ է  կատարվել և այն ամբողջ դժոխքը ներկայացնել, որի միջով անցել է Արցախի ժողովուրդը»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը։

  • Կիսվել: