շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախից ՀՀ տեղափոխվող 68-ամյա քաղաքացին առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից

Արցախից ՀՀ տեղափոխվող 68-ամյա քաղաքացին առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։

Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը»,-գրել է նա։

  • Կիսվել: