կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ես չգիտեմ՝ իշխանությունն ինչ գործողություն է իրականացնում, եւ ընդդիմությունն ինչ է իրականացնում, ես գիտեմ՝ ես ինչ եմ իրականացնում․ Բաբայան

Ես չգիտեմ՝ իշխանությունն ինչ գործողություն է իրականացնում, եւ ընդդիմությունն ինչ է իրականացնում, ես գիտեմ՝ ես ինչ եմ իրականացնում․ Բաբայան

Խնդրում եմ՝ ամեն մեկին մի լսեք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ ինքը խոսել է ադրբեջանցիների հետ, նրանք ասել են, որ Սամվել Բաբայանի հետ չեն բանակցում:

«Քննություն է ընթանում, երեւի Շահրամանյանին կհրավիրեն կծանոթացնեն՝ եղել է նման բան, թե չի եղել»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ ինքը նախկինում ասել էր, որ արցախահայերի վերադարձի հարցը կարող է կազմակերպել, եթե ցանկանան, Սամվել Բաբայանն ասաց. «Ես ամեն ինչով զբաղվում եմ»:

Լրագրողների հարցին, թե արցախահայերի վերադարձին ուղղված իշխանությունների գործողություններին ինչպես է գնահատում, նա ասաց. «Ես չգիտեմ՝ իշխանությունն ինչ գործողություն է իրականացնում, եւ ընդդիմությունն ինչ է իրականացնում, ես գիտեմ՝ ես ինչ եմ իրականացնում»:

  • Կիսվել: