հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբանը Ստեփանակերտում խորհրդատվություններ է անցկացնելու

Հոկտեմբերի 27-ին, 28-ին և 29-ին «Դենտեքս» բժշկական կենտրոնում խորհրդատվություններ է անցկացնելու Երևանից ժամանած քիթ-կոկորդ-ականջաբան, ՔԿԱ վիրաբույժ Լուսիկ Ստեփանյանը:Այս մասին հաղորդեցին «Դենտեքս» բժշկական կենտրոնից:

Ըստ տեղեկատվության՝ քիթ-կոկորդ-ականջաբանին կարող են դիմել քթային շնչառության դժվարացում, փակվածության զգացում, քթահոսություն (արյունային, թարախային, լորձային, ջրային արտադրություն քթից), հոտառության իջեցում, գլխացավ, ցավ դիմային գանգի հատվածում, փակվածություն, աղմուկ ականջներում, արտադրություն ականջից, ծանրալսություն, քերձոցի զգացում, դիսկոմֆորտ կոկորդում, հազ, ձայնի փոփոխություն (ձայնի խռպոտություն, թուլություն, բացակայություն) և այլ գանգատներ ունեցող անձինք: Տարիքային սահմանափակում չկա։

Ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով՝ ըստ Դենտեքս բժշկական կենտրոնում գործող գնացուցակի:

Գրանցվելու համար հետազոտվել ցանկացողները կարող են զանգահարել 047-94-37-65 հեռախոսահամարով։  Հասցե՝ Ալեք Մանուկյան 9ա:

  • Կիսվել: