հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանից ժամանած մանկական նյարդաբանները Ստեփանակերտում հետազոտություն և խորհրդատվություն են իրականացրել

Երևանից ժամանած մանկական նյարդաբանները Ստեփանակերտում հետազոտություն և խորհրդատվություն են իրականացրել

Երևանի «Արաբկիր» բժկական կենտրոնի Մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ Անի Գևորգյանն ու մանկական նյարդաբան Արմենուհի Ասատրյանը Հայ օգնության ֆոնդի և ԱՀ Առողջապահության նախարարության «Արցախը մեզ է սպասում» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 25-ից հնգօրյա այցով ժամանել են Արցախ և Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում անվճար հետզոտություններ ու խորհրդատվություններ անցկացրել:

Անի Գևորգյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ծրագիրը մեկնարկել է մոտ 1 տարի առաջ, և «Արաբկիր» բժշկական կենտրոնի, ինպես նաև Երևան քաղաքի մյուս բժշկական կենտրոնների մանկական նյարդաբանների հետ միասին յուրաքանչյուր երկու-երեք ամիսը մեկ այցելում են Ստեփանակերտ՝ տեղում հետազոտություններ և խորհրդատվություն անցկացնելու նպատակով:

Բնութագրությունը հասանալի չէ

«Քանի որ «Արևիկ» մանկական հիվանդանոցում չկա մանկական նյարդաբան, փորձում ենք հնարավորինս աջակցություն ցուցաբերել երեխաներին, ովքեր ունեն մեր օգնության կարիքը: Նրանց ունեցած գանգատները շատ տարբեր են՝ ցնցումներ, զարգացման հապաղումներ, վարքային խնդիրներ: Կան նաև այնպիսիները, ովքեր միայն խորհրդատվություն ստանալու համար են այցելում»,-նշել է Ա. Գևորգյանը և հավելեց, որ այս այցի ընթացքում հետազոտել են օրական 30-40 պացիենտի, իսկ ընդհանուր առմամբ՝ մոտ 200 պացիենտի:

Բնութագրությունը հասանալի չէ

Խոսելով հետպատերազմական շրջանում երեխաների սթրեսային վիճակի մասին՝ բժիշկ-նյարդաբանն ասել է, որ խորհրդատվություն ստանալու համար դիմում են նաև պատերազմի հետևանքով ծանր հոգեկան վիճակ և վախեր ունեցող երեխաներ: Նյարդաբան Արմենուհի Ասատրյանն իր խոսքում նշեց, որ բուժումը հիմնականում իրականացնում են առանց դեղորայքային միջամտության:

Բնութագրությունը հասանալի չէ

«Երեխաների շրջանում հաճախ հանդիպում են անհաս ծնված, կամ ծնվելուց հետո բարդություններ ունեցող, ինչպես նաև «մկանային հիպոտոմիա» ունեցող երեխաներ»,- ընդգծել է Ա. Ասատրյանը:

  • Կիսվել: