ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երեք «մտահոգ» կուսակցություն, պահանջելով արտահերթ ընտրություններ, ըստ էության, հորդորում է, որ Արցախում քառասունհինգօրյա անիշխանություն հաստատվի. քաղաքագետ

Երեք «մտահոգ» կուսակցություն, պահանջելով արտահերթ ընտրություններ, ըստ էության, հորդորում է, որ Արցախում քառասունհինգօրյա անիշխանություն հաստատվի. քաղաքագետ

ՀՅԴ Արցախի կառույցը, Ժողովրդավարական եւ Արդարություն կուսակցությունները, որ ԱԺ -ում համախումբ ունեն ընդամենը ութ մանդատ (երեսուներեքից), հորդորում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա: Արցախի սահմանադրությամբ նախագահի հրաժարականին հետեւում է Ազգային ժողովի լուծարումը:

Ինչպես գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը, երեք «մտահոգ» կուսակցություն, այսպիսով, հորդորում է, որ Արցախում քառասունհինգօրյա անիշխանական շրջան հաստատվի:
«Իսկ թե ի՞նչ կհետեւի դրան կամ ո՞վ պիտի պատասխան տա մարդկանց կենսապահովման, անվտանգության հետ կապված հազարումի հարցի, դա նրանց, ըստ էության չի հուզում: Պահանջում են արտահերթ ընտրություն:

Բայց չէ՞ որ Արցախում ռազմական դրության ռեժիմ է, որի պայմաններում ընտրություններ չեն անցկացվում: Եթե այդքանն արել են, ապա թող քաջություն ունենան, ԱԺ-ում ռազմական դրությունը վերացնելու հարցի քննարկում նախաձեռնեն»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: