չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Երեկ վիրավորված զինվորներից միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր․ Արտակ Բեգլարյան (լուսանկարներ)

Երեկ վիրավորված զինվորներից միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր․ Արտակ Բեգլարյան (լուսանկարներ)

Այսօր առավոտյան ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել ենք երեկվա ադրբեջանական ագրեսիայից վիրավորված բոլոր վեց զինվորներին։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ Պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Նրանցից հետաքրքրվել ենք իրենց ինքնազգացողությունից, կարիքներից ու տրամադրությունից: Բուժանձնակազմը ներկայացրել է վիրավորների առողջական վիճակը՝ զեկուցելով, որ վիրահատական միջամտությունների արդյունքում արդեն միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Տեղում տվել եմ համապատասխան ցուցումներ վիրավորների բուժսպասարկումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ՝ միևնույն ժամանակ հատուկ շնորհակալություն հայտնելով բուժանձնակազմին ցուցաբերած սրտացավության ու արհեստավարժության համար:

Տղերքի բարոյահոգեբանական վիճակը ամուր է, և, համոզված եմ, նրանք արագ կհաղթահարեն այս դժվարությունները:

Առողջություն բոլորին»,-գրել է նա:

  • Կիսվել: