կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Դոկտոր Լիզան» հումանիտար օգնություն կբաժանի Արարատի մարզում գտնվող ԼՂ–ից տեղահանվածներին

«Դոկտոր Լիզան» հումանիտար օգնություն կբաժանի Արարատի մարզում գտնվող ԼՂ–ից տեղահանվածներին

 Այսօրվանից «Դոկտոր Լիզա» հիմնադրամը սկսում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու երրորդ միջոցառումը, այս անգամ՝ Արարատի մարզում։
 
Հրավիրված ասուլիսում ասաց «Շտապիր դեպի բարին» հիմնադրամի խորհրդի անդամ, «Դոկտոր Լիզա» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Անի Մարտիրոսյանը:
 
Հոկտեմբերի կեսերին «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամը Հայաստան էր բերել 10 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Բեռը ներառում էր բժշկական պարագաներ, մանկական սնունդ, քնապարկեր և այլն: Մինչև ձմեռ սպասվում էր նոր խմբաքանակ։
 
Մարտիրոսյանը հիշեցրեց, որ հիմնադրամը արդեն մի քանի տարի օգնում է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին` համակարգելով նրանց տրվող օգնությունը։
2020 թվականից հիմնադրամի կամավորները ակտիվորեն համագործակցել են և օգնել բնակիչներին ինչպես ԼՂ տարածքում, այնպես էլ Հայաստանում։
«Վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 20 տոննա մարդասիրական բեռ է բերվել, և այսօրվանից մենք կիրականացնենք մեր երրորդ միջոցառումն Արարատի մարզի Մասիս, Արտաշատ համայնքներում և և հարակից 4-5 գյուղերում»,- ասաց Մարտիրոսյանը։
 
Նրա խոսքով, մարդասիրական օգնություն բաժանելիս կամավորներն ամեն անգամ հուզիչ պատմություններ են լսում տեղահանման և մարդկանց կարիքների մասին։
Օրինակ՝ նախօրեին հիմնադրամի կամավորների մոտ են եկել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երկու դեռահասներ՝ 12 և 17 տարեկան։ Զրույցի ընթացքում պարզվել է, որ 12-ամյա դեռահասի ընտանիքի 5 անդամներից 2–ը քնում են հատակին։
 
Մարտիրոսյանի խոսքով` հիմնադրամը մի քանի տարի է, ինչ համագործակցում է պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում։ Ներկայումս համագործակցում են ինչպես Արարատի մարզպետի, այնպես էլ համայքապետերի հետ մարդկանց կարիքները ճիշտ գնահատելու և համապատասխան օգնություն տրամադրելու համար։
 

  • Կիսվել: