հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

  • Կիսվել: