երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դադիվանքում հայերեն պատարագը լսում էր միայն Սևուկ անունով շունը. վանահայրը պատմում է եկեղեցու վերջին օրվա մասին

Դադիվանքում հայերեն պատարագը լսում էր միայն Սևուկ անունով շունը. վանահայրը պատմում է եկեղեցու վերջին օրվա մասին

Դադիվանքում հայերեն պատարագը լսում էր միայն Սևուկ անունով շունը. վանահայրը պատմում է եկեղեցու վերջին օրվա մասին,գրում է Sputnik Արմենիան։

Դերենիկ աբեղա Սահակյանը հիշում է՝ մեկ տարի հայի երես չեն տեսել․ Դադիվանքում պատարագներն ու ժամերգություններն անցնում էին առանց մարդկանց․

«Միայն Սևուկ անունով շունն էր գալիս, նստում դռան առաջ. անգիր գիտեր պատարագի ժամերը»,- «Առանց տաբուների» հաղորդման ժամանակ պատմել է Դադիվանքի վանահայրը․

«Եկեղեցու դուռը երբեք չէր փակվում։ Գալիս էր, այնքան նստում դռան առջև, մինչև պատարագն ավարտվեր, հետո ուղեկցում էր կեցավայր: Ոչինչ չեմ մոռանա»:

Հայր Դերենիկը հատկապես չի մոռանա Դադիվանքում անցկացրած վերջին օրը.  «Դադիվանքը երբեք այդքան տխուր չեմ տեսել»։

  • Կիսվել: