երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Չճանաչված պետությունների բնակիչները խտրական վերաբերմունքի են արժանանում միջազգային հանրության կողմից. ԱՀ ՄԻՊ

Չճանաչված պետությունների բնակիչները խտրական վերաբերմունքի են արժանանում միջազգային հանրության կողմից. ԱՀ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ պատերազմական իրավիճակի հետ կապվածխ մի քանի եզրահանգումներ ունի.

՛՛ԱՌԱՋԻՆ. Ադրբեջանական ԶՈՒ մինչև այս պահն իրականացնում է քաղաքացիական բնակչության և օբյեկտների միտումնավո՛ր թիրախավորում։

ԵՐԿՐՈՐԴ. Ադրբեջանի կողմից խախտվում է ԱՀ բնակչության կյանքի իրավունքը։

ԵՐՐՈՐԴ. Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության ներքո գտնվող մեր զինծառայողների դիակները վտանգի մեջ են։

ՉՈՐՐՈՐԴ. Ադրբեջանի ԶՈՒ կողմից վերջին օրերի վայրագությունները բավականին խորքային կերպով հենված են պետական հայատյացության քաղաքականության վրա։

ՀԻՆԳԵՐՈՐԴ. Ադրբեջանն ինտենսիվ կերպով կիրառում է արգելված զինատեսակներ և պատերազմի վարման արգելված մեթոդներ։ Արդեն Հհ և ԱՀ պաշտոնական տարբեր աղբյուրներով և միջազգային լրատվամիջոցների օգնությամբ ունենք որոշակի փաստեր, որ Ադրբեջանում մեր դեմ կռվում են սիրիացի վարձկաններ։ Ըստ այսմ տարածաշրջանում առկա է հումանիտար ճգնաժամի վտանգ։

ՎԵՑԵՐՈՐԴ. Ադրբեջանը լայնորեն կիրառում է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված ահաբեկման մեթոդաբանությունը։

ՅՈԹԵՐՈՐԴ. Ռազմական ագրեսիան մեկնարկել և շարունակվում է կորոնավիրուսի համավարակի պայմաններում՝ հակառակ միջազգային հանրության զսպող կոչերին։

ՈՒԹԵՐՈՐԴ. Տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են ներքին տարհանվածներ՝ փախստականներ՛՛։

Նա հավելեց, որ մինչ այս պահը ռազմական գործողությունները շարունակվում են և շարունակվում են այն վտանգները, որ կան քաղաքացիական բնակչության համար։

Բեգլարյանի խոսքով՝ բոլորը նշում են, որ մարդու իրավունքները համընդհանուր են, բայց երբ հարցը հասնում է չճանաչված պետություններին, սկսում են քաղաքական փաստարկներ բերել։

՛՛Ես միայն մարդու իրավունքների պաշտպանության առումով մտահոգություն եմ հայտնում, որ չճանաչված պետությունների բնակիչները շատ ավելի խտրական վերաբերմունքի են արժանանում և՛ կոնֆլիկտի համատեքստում և՛ միջազգային հանրության կողմից՛՛,-ասաց Բեգլարյանը։

 

 
 
 

 

  • Կիսվել: