Չնայած եղանակային պայմաններին՝ Ասկերանի Իվանյան համայնքում նոր թաղամասի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են
ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում նոր թաղամասի կառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
«Այս պահին շինարարական աշխատանքները տարբեր փուլերում են. կատարվում են արտաքին և ներքին հարդարման, պատուհանների, տանիքների տեղադրման աշխատանքներ: Թաղամասը բաղկացած կլինի 15 եռահարկ (և մեկ ստորգետնյա հարկ) շենքերից՝ 2 սենյականոց՝ 36, 3 սենյականոց՝ 90, 4 սենյականոց՝ 54 բնակարաններով: Թաղամասի կառուցման նախագիծն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Նոր թաղամասի կառուցապատման աշխատանքներում ներգրավված են 8 շինարարական կազմակերպություններ՝ «Քարավան», «Ճանշին», «Շին-Վեր Պլյուս», «Արմենշին», «Ռաֆ-Էլիտ», «Գրանդ Ալյանս», «Միք Շին» և «Նվեր» ՍՊ ընկերությունները»,- նշել է Մ. Դանիելյանը։


