երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Բունդեսթագը քննարկել է ռազմական հանցագործներին պատժելու հարցը

Բունդեսթագը քննարկել է ռազմական հանցագործներին պատժելու հարցը

Գերմանիայի Բունդեսթագում SPD խմբակցության պատգամավոր Ֆրանկ Շվաբեն առաջարկել է քննարկել արցախյան պատերազմում ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու հարցը: Այս մասին նա ասել է հոկտեմբերի 29-ին՝ Բունդեսթագում Արցախի թեմայով կայացած քննարկումների ժամանակ:

Շվաբեն, մասնավորապես, ասել է. ՛՛Այս պատերազմում մարդկության դեմ եւ ռազմական հանցագործությունների հեղինակներին պետք է հստակ բացատրենք, որ իրենք պատասխանատվությունից չեն խուսափելու: Մենք հետեւելու ենք ուշի ուշով, փաստագրելու ենք եւ հնարավոր բոլոր միջոցներով պատասխանատվության ենք ենթարկելու նրանց:

Որ դեպքերում հնարավոր լինի՝ դա կանենք միջազգային դատարանի միջոցով, իսկ եթե դա բավարար չլինի՝ պետք է քննարկենք հատուկ տրիբունալ ստեղծելու հարցը: Մենք պետք է այս ուղերձը հստակ հղենք եւ զբաղվենք դրա իրագործմամբ՛՛:

  • Կիսվել: