երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բրյուսելում հանդիպել են Դավիթ Բաբայանն ու Բելգիայի «Էկոլո֊Գրին» կուսակցության անդամ Սամուել Կոգոլատին

Բրյուսելում հանդիպել են Դավիթ Բաբայանն ու Բելգիայի «Էկոլո֊Գրին» կուսակցության անդամ Սամուել Կոգոլատին

Այսօր Բրյուսելում «Արցախի պահպանողական կուսակցությունը», Դավիթ Բաբայանի նախագահությամբ, հանդիպել է Բելգիայի «Էկոլո֊Գրին» կուսակցության անդամ Սամուել Կոգոլատիի հետ։ Հանդիպումն առաջինն էր՝ արտաքին փոխգործակցության շրջանակենրում:

Դավիթ Բաբայանը ներկայացրել է իր կուսակցության ծրագիրը, ընդգծել, որ «Արցախի պահպանողական կուսակցությունը» հատուկ ուշադրություն է դարձնում շրջակա միջավայրի պահպանման եւ էկոլոգիական անվտանգության հարցերին:

«Այդ հարցերը մեզ համար հիմնարար սկզբունքներ են եւ հանդիսանում են մեր ժողովրդի ու պետության անվտանգության կարեւորագույն բաղադրամասերից»,-ասել է Բաբայանը և հավելել, որ շատ տպավորված է հանդիպումից ու քննարկումներից:

 

  • Կիսվել: