ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բռնի տեղահանված արցախցին Աբովյանում երեխաների զարգացման կենտրոն է հիմնել

Բռնի տեղահանված արցախցին Աբովյանում երեխաների զարգացման կենտրոն է հիմնել

Արցախից բռնի տեղահանված, Ստեփանակերտի բնակիչ Արեն Սարգսյանը ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում երեխաների զարգացման կենտրոն է բացել։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արեն Սարգսյանը նշել է, որ բռնի տեղահանությունից և  Աբովյանում բնակություն հաստատելուց հետո հաստատակամ որոշեցին երկրի համար բեռ չդառնալ, այլ ընդհակառակը՝ լինել բարեխիղճ հարկատու, գործել ու արարել։

Нет описания.

Нет описания.«Արցախում կինս երկար տարիներ աշխատել է մանկապարտեզում։ Ուստի որոշեցինք մանկական զարգացման կենտրոն ստեղծել։ Միջոցների մի մասը հայթայթեցինք, իսկ մյուս մասը սեփական ուժերով ներդրեցինք ու հիմնեցինք այս զարգացման կենտրոնը»,-ներկայացրել է Սարգսյանը՝ հավելելով, որ այն այժմ լիցենզավորման փուլում է։
 
Նրա խոսքով՝ հաճախող երեխաների թիվը դեռևս փոքր է, սակայն եռահարկ շենքի երկու հարկն ընդգրկող կենտրոնի տարածքը նախատեսված է առնվազն 70 հոգու համար։
Нет описания.

«Մենք շեշտը դնում ենք էկոլոգիապես մաքուր սննդի և երեխաների խնամքի մեր կուլտուրան ներդնելու վրա։ Աշխատողներն ուշադրության կենտրոնում են պահում, որպեսզի երեխաների նկատմամբ ցուցաբերվի ինդիվիդուալ մոտեցում, առօրյան հագեցած լինի և ամեն վայրկյանն օգտագործվի ի նպաստ նրանց ունեցած պոտենցիալի զարգացման։

Нет описания.

Нет описания.

Нет описания.Нет описания.

Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.

  • Կիսվել: