հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Բոլորը գիտեն, որ Արցախում սահմանադրական փոփոխությունները պարտադրված էին և անցկացվել էին ճնշումներով. Արցախցի պատգամավորը՝ Հրայր Թովմասյանին

Բոլորը գիտեն, որ Արցախում սահմանադրական փոփոխությունները պարտադրված էին և անցկացվել էին ճնշումներով. Արցախցի պատգամավորը՝ Հրայր Թովմասյանին

Արցախցի պատգամավոր Արամ Հարությունյանն անդրադարձել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին որպես վկա ՍԴ հրավիրելու առաջարկին՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է որոշվել ընտրություններն անցկացնել հունիսի 20-ին:

Պատգամավորը, մասնավորապես, գրել է. ՛՛Հրայր Թովմասյանը միջնորդում է ՍԴ կանչել նախագահ Արմեն Սարգսյանին, որպես վկա, բացատրելու, թե ինչ պայմաններում է որոշել ընտրության օր նշանակել հունիսի 20-ը։

Առաջ են գալիս տրամաբանական հարցեր.

1.Ո՞րն է նման մտահոգության պատճառը։

2.Արդյո՞ք սրանից քաղաքական պատվերի հոտ չի գալիս։

3.Մի՞ թե այլ օր նշանակելը որևէ էական ազդեցություն կունենար ընտրությունների արդյունքների վրա։

Այն, որ 2017թ. Արցախի Հանրապետությանը պարտադրված և Հրայր Թովմասյանի կողմից հեղինակած սահմանադրական փոփոխությունները էականորեն ազդեցին Արցախի ներքաղաքական կյանքի վրա, դա փաստ է։

Բոլորը գիտեն,որ փոփոխությունները պարտադրված էին և անցկացվել են մեծ ճնշումների ներքո։
Փաստացի , Արցախում ընտրական գործընթացները հետաձգվեցին 3 տարով, և Արցախում որևէ մեկը, անկախ իր սեփական տեսակետից, չուներ իրավիճակը կանխելու ազդեցության լծակներ։

Ինչու՞... Ու՞մ պատվերով և ինչպիսի՞ ճնշումներով տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններն Արցախում։ Սա պետք է Ձեզ մտահոգի պարոն Թովմասյան։
Բավական է շրջանառության մեջ դնել կեղծ և արհեստական օրակարգեր՛՛։

 

  • Կիսվել: