հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածը բարեկարգվում է

Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածը բարեկարգվում է

Բարեկարգվում է ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ներքևի խաչմերուկից Աշան տանող 1կմ երկարությամբ ճանապարհահատվածը։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մարթա Դանիելյանը։

Նրա խոսքով՝ այս պահին ավարտված են ճանապարհահատվածի հողային, խճապատման և ջրահեռացման համակարգի տեղադրման աշխատանքները։

Ծրագիրն իրականացվում է ԱՀ պետական բյուջեի միջոցներով, իսկ կապալառուն «Քարավան» ՍՊ ընկերությունն է։

May be an image of road, ծառ և բնությունը

  • Կիսվել: