Բեգլարյանի տեսաուղերձը Ստեփանակերտի այն թաղամասից, որտեղ հրթիռակոծության հետևանքով սպանվել են տատիկն ու թոռները
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան էջում հրապարակել է տեսաուղերձ՝ Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկից, որտեղ այսօր Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով սպանվել էին մի տարեց կին ու նրա երկու թոռնիկները:
Բեգլարյանն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ թիրախավորելով Արցախի խաղաղ բնակչությանը:
Նա նաև կոչ է արել միջազգային հանրությանը՝ օգնել Արցախում բնակվող մարդկանց ու գործուն քայլեր իրականացնել։