Բարեկարգվում է Ստեփանակերտի Հին Արմենավան թաղամասը
Բարեկարգման աշխատանքներ են իրականացվում Ստեփանակերտ քաղաքի Հին Արմենավան թաղամասում։
Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարություն մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։

Նրա խոսքով՝ Թաղամասի բարեկարգման աշխատանքները իրականացնում է «Վիրաժ» ԱԿ֊ն, իսկ շինարարական աշխատանքների վերահսկողության պատասխանատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է։

