Բարեկարգման աշխատանքներ Արցախը Հայաստանին կապող միջպետական ավտոճանապարհին
Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են՝ Ստեփանակերտ-Բերձոր-Աղավնո միջպետական մայրուղու տարբեր հատվածներում կատարվում են բարեկարգման աշխատանքներ։

Ճանապարհաշինական աշխատանքներն այժմ շարունակվում են ավտոճանապարհի առանձին հատվածներում՝ իրականացվելով ասֆալտբետոնե ծածկույթի քայքայված և վնասված տեղամասերի հեռացման և նորոգման աշխատանքներ։

Աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։