հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բաքվին Արցախը պետք է առանց հայերի. ԱՀ պետնախարար

Բաքվին Արցախը պետք է առանց հայերի. ԱՀ պետնախարար

Միջազգային դերակատարները կարող են տարբեր մոտեցումներ ու առաջարկներ ունենալ, ի վերջո, նրանք փորձում են տարածաշրջանում խաղաղություն հաստատել, բայց մենք պետք է մշտապես հենվենք մեր ունեցած կարծիքի ու մոտեցման վրա եւ փորձենք մեր հետագա քայլերը  կառուցել մեր շահը գիտակցելով: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրառադնալով ՌԴ ԱԳ նախարար Լավորվի հայտարարությանը, թե Արցախի հայերը կարող են ունենալ այն իրավունքները, ինչ ունեն Կոսովոյում ապրող սերբերը եւ Դոնբասում ապրող ռուսները:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արցախցիների վերադարձը օկուպացված տարածքներ, Գորգեն Ներսիսյանը պատասխանեց. «Նախ, պետք է անդրադառնանք հարցին, թե ընդհանրապես, որքանով է հնարավոր ադրբեջանցիների եւ հայերի համատեղ կեցությունը: Երբ մենք ունենք խաղաղ բնակչություն շփման գծի մոտ եւ ամենօրյա ռեժիմով Ադրբեջանի ԶՈՒ կողմից կրակոցներ են արձակվում գյուղատնտեսական  աշխտանքներ իրականացնող անձանց վրա, խաղաղ բնկիչների տների, դպրոցների, խաահրապարակների, մանկապարտեզների ուղղությամբ»:

Նա հիպոթետիկ հարց բարձրացրեց. «Ինչպե՞ս է հնարավոր նման պայմաններում ընդհանրապես անգամ հարեւանությամբ բնակվելու հնարավորության մասին խոսել: Մենք պետք է հասկանանք, որ մի կողմից Ադրբեջանը միջազգային հանրության հետ շփումներում փորձում է ներկայանալ խաղաղության կողմնակից, բայց մյուս կողմից արցախցիների նկատմամբ Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն: Ադրբեջանին Արցախը պետք է առանց արցախցիների կամ շատ քիչ թվաքանակով արցախցիներով: Հետեւաբար, առհասարակ խոսել նախկին բնակավայրեր վերադառնալու, համատեղ բնակվելու մասին, սա ուղղակի անիմաստ է: Սա ոչ թե քմահաճույք է, այլ պետք է հասկանանք, որ մարդիկ կարող են կողք-կողքի ապրել, եթե այդ մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում: Եթե այդ վտանգը ամենօրյա է, ռեալ ու իրական, ապա դա անհնար է»:

  • Կիսվել: